-Հայաստա՛ն, մե՛րս, մի՛ տրտմի:
Վրա-գլուխդ կարգի բեր մի փոքր:
Սուրճ եմ դնում, մի երկու կում խմես, թարմանաս:
Հոգ չէ, որ հոգևորական որդուդ էլ չհաջողվեց քեզ փրկել,
ինչպես չհաջողվեց քո գողական մյուս որդիներին:
Մի՛ հուսահատվի, որդիներից զատ նաև դուստրեր ես լույս աշխարհ բերել:
Ծերեթելու, Տեցի կռուգի ու այլ անուն ունեցող վայրերում կանգնող տարփալից ու ԲՏՌ, նաև էլիտար կոչվող դուստրեր:
Քեզ փրկելու հերթափոխը իրենց կանցնի:
Չնայած, ճիշտ կանես, ծնկներիդ խփելու, գլխիդ վայ տալու փոխարեն, ձեռքդ խփես կրծքիդ ու մոր իրավունքով ճչաս.
- Անիծվե՛ք դուք, որ ինձ էս օրին հասցրիք:
Ստրուկին են փորձում փրկել, իսկ ես ստրուկ չէի ու
չե՛մ...
Ռադ եղեք ասպարեզից, անպատիվներ:
Ու հականե հանվանե ասա, թե ովքեր քեզ այս օրին հասցրին:
Սուրճդ բերեցի ...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ